Մեր մասին
Մենք ստեղծում ենք առաջատար ռոբոտներ՝ գյուղատնտեսության, արդյունաբերության և անվտանգության ոլորտների համար։ Մեր գործունեությունը սկսվել է 2020-ին՝ Արցախում, սահմանափակ պայմաններում, և այսօր մենք ընդլայնվում ենք՝ նպատակ ունենալով կառուցել ամբողջովին ավտոմատացված գործարան։ Մեր թիմը մշակում է նորարարական, մատչելի և խելացի ռոբոտներ, որոնք բարձրացնում են արտադրողականությունն ու նպաստում տեխնոլոգիական անկախությանը։ Մենք բաց ենք համագործակցության և ներդրումների համար։